Հանրաքվե անցկացնելու նպատակով կազմավորվել են թվով 1997 տեղամասեր
2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և ժամկետում կազմավորվել են թվով 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները և տեղամասային կենտրոնները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել է ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը: Ըստ այդմ` հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն