«Այո»-ի շտաբի տեղակալը՝ քարոզարշավի մասին

Ինչպես յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ, այնպես էլ այս անգամ, լինելու են մարզային հանդիպումներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց սահմանադրական բարեփոխումների «այո»-ի շտաբի պետի տեղակալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ խոսելով «այո»-ի քարոզարշավի մասին:

Խոսելով այն մասին, թե կոնկրետ ի՞նչ հանդիպումներ են լինելու, Կ. Կարապետյանն ասաց, որ յուրաքանչյուր տարածքում հատուկ մոտեցում կլինի, կկողմնորոշվեն՝ ըստ տարածքների:

Կ. Կարապետյանի համոզմամբ՝ իրենց կհաջողվի համոզել ժողովրդին՝ «այո» ասել Սահմանադրությանը: Հարցին էլ, թե ո՞րն է լինելու գլխավոր մեսիջը, որպեսզի մարդիկ լսեն և ասեն՝ «այո», պատգամավորը պատասխանեց, որ այդ թեմայով այնքան են խոսել, որ ինքն արդեն ավելորդ է համարում դրա մասին խոսել:

Տեսանյութեր

Լրահոս