«Նախագահների մակարդակից ցածր հանդիպումները պետք է լինեն ավելի կայուն ու համակարգված գործընթաց». Ջեյմս Ուորլիք

«Նախագահների հանդիպումները մի քանի ամիսը մեկ 1 ժամով բավարար չեն»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուրոլիքը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է սկսի իրական բանակցություններ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ նման հայտարարություն անելով՝ նա պատասխանեց, որ բանակցություններն ինչ-որ ձևով արդեն 20 տարի է՝ ընթացքի մեջ են, բանակցությունների բացակայությունը չէ խնդիրը: Նրա խոսքով` եկել է ժամանակը ավելի համակարգված բանակցություններ վարելու համար, կարևոր է, որպեսզի նախագահները հանդիպեն և միմյանց հետ քննարկեն ամենադժվար հարցերը, որոնք առնչվում են լուծմանը և հենց դա է համանախագահները նպատակը:

«Վերջին 18 ամիսների ընթացքում նախագահները չորս անգամ հանդիպել են, խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման տարրերի ու սկզբունքների մասին, սա կարևոր է, սակայն նույնիսկ լավագույն հանգամանքների պարագայում, երբ կա քաղաքական կամք, նախագահները մի քանի ամիսը մեկ հանդիպում են մեկ ժամով կամ մի քանի, սա բավարար չէ: Անցյալ տարի շվեյցարացիներն առաջարկեցին, որպեսզի համակարգված բանակցություններ լինեն, այժմ բաց ենք, այս բանակցությունները պետք է տեղի ունենան և կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և պետք է սկսվի արդյունավետ կերպով անդրադարձ այնպիսի հարցերի, որոնք առնչվում են լուծմանը: Մենք չենք ակնկալում, որ սեղանի շուրջ կողմերը սկսեն ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնքց շուրջ կողմերը համաձայնություն ունեն, ինչո՞ւ չենք սկսում դրանից, ինչո՞ւ չենք վարում բանակցություններ, որոնք այլ հակամարտությունների դեպքում լինում են, ինչո՞ւ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեյցարացիների առաջարկը: Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այս համակարգված բանակցությունների, ձևաչափի ուղղությամբ, և թե ովքեր պետք է լինեն այդ բանակցություններիս սեղանի շուրջ: Մենք կարծում ենք, որ նախագահի մակարդակից ցածր տեղի ունեցող հանդիպումները պետք է լինեն ավելի կայուն ու համակարգված գործընթաց: Կարող ենք դա կոչել ցանկացած կերպ, դա կարող է լինել հանձնաժողով, աշխատանքային խումբ, բայց կարևոր է, որ այսպիսի պաշտոնական բանակցային գործընթաց լինի»,- ասաց Ջեյմս Ուորլիքը:

Լրագրողների խնդրանքով Ջեյմս Ուորլիքն անդրադարձավ նաև ԱՄՆ կոնգրեսմեններ Ինգըլի և Ռոյսի նամակին ԼՂ հակամարտության մասին, որում կա կոչ՝ ուղղված համանախագահներին հավասարության նշան չդնել հակամարտող կողմերի միջև լարվածության դեպքում: Նա նշեց, որ նամակը տեսել է, բայց այն պաշտոնապես չի հասել իրեն: «Ես սպասում եմ, որ ստանամ այդ նամակը: Մենք հիմնարար առումով ընդունում ենք այն առաջարկները, որոնք ներկայացրել են կոնգրեսական Ռոյսն ու Ինգըլը: Դրանք նորություն չեն, անկեղծ ասած: Դրանք գաղափարներ են, հարցեր, որոնց ուղղությամբ համանախագահները և ԱՄՆ-ն աշխատել են արդեն որշակի ժամանակ: Տարածաշրջանում քննարկվելիք հարցերից մեկն այն է, որ մենք վերսկսենք քննարկումներ ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի վերաբերյալ:

Դա օգտակար կլինի շփման գծի և միջազգային սահմանի մասով: Այս գաղափարը քննարկվել է արդեն որոշակի ժամանակ, չի մերժվել այն Բաքվում և հուսով ենք, որ հարցեը կարող ենք բարձրացնել, կանխատեսումներ չեմ ուզում անել այս հարցի հետ կապված, բայց մեզ անհրաժեշտ է, որ ունենանք հետաքննությունների մեխանիզմ, որպեսզի մեկ կողմը չմեղադրի մյուսին և մենք հիմքեր ունենանք պարզելու, թե որ կողմն է տվյալ բռնության և ագրեսիվ դրսևորման հեղինակը եղել: Այդ նամակը, վստահության ձևավորման միջոցները համանախագահների կողմից քննարկվել են, մենք ընդունում ենք, ուզում ենք, որ այդ քայլերը լինեն, մենք ուզում ենք տեսնել շփում մարդկանց միջև, փախստականների, ներքին տեղահանվածների, պաշտպանում ենք նամակի հիմնարար առաջարկները և պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այդ հարցերի շուրջ»,- մեկնաբանեց Ուորլիքը:

Վերջինս պարզաբանեց, որ այս առաջարկը քննարկվում է արդեն երեք տարի: «Երկու նախագահների հանդիպմանը բարձրացվել է, համաձայնել են շարունակել քննարկումներն այս ուղղությամբ, այդ ժամանակ Ադրբեջանի կողմից այս գաղափարը չմերժվեց»,- հստակեցրեց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս