Բաժիններ՝

Մարգվելաշվիլին Վրաստանի վարչապետին ու խորհրդարանի նախագահին հանդիպման է հրավիրել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջարկում է խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիին ու երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպել իր հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտնել է լրագրողներին:

«Ինչպես երևում է, մեծամասնությունը չի եկել միասնական կարծիքի հանդիպման արդյունքների առնչությամբ, այդ պատճառով էլ կոչ եմ անում խորհրդարանի նախագահին ու վարչապետին հանդիպել ինձ հետ ընդունելի ձևաչափով՝ խոսելու երկրի համար կարևոր հարցերի մասին»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ վերջինս արդեն երկրորդ օրը շարունակ խորհրդատվություններ է անցկացնում տարբեր խմբերի հետ: Նախօրեին Մարգվելաշվիլին հանդիպել է կուսակցությունների, ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, իսկ երեկ՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի ու փորձագետների հետ:

Խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել է երկխոսության գնալ Վրաստանի նախագահի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս