Բաժիններ՝

ԵՄ-ն հանդես է գալիս Սիրիայի բանակցությունների հարցով Իրանին ներգրավելու առաջարկով

Եվրամիությունը կարծում է, որ Իրանը պետք է ներգրավվի Սիրիայի կարգավորման բանակցություններում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Բոլոր նշանակալից գործընկերները՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային, պետք է ներգրավվեն գործընթացում: Մենք շփումներ ենք հաստատել իրանական բարձրաստիճան պատվիրակության հետ: Իրանական ատոմի հարցով բանակցություններից հետո մենք ունենք բաց խողովակ, ու հուսով եմ, որ Իրանը կլինի այդ գործընթացի մաս»,- հայտարարել է նա:

Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ սիրիական կարգավորումը չի կարող լինել երկարաժամկետ ու կայուն՝ առանց Իրանի մասնակցության:

Սիրիայի հարցով հանդիպումը տեղի է ունեցել երեկ Վիեննայում: Քառակողմ բանակցություններին մասնակցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Ադել ալ-Ջուբեյրն ու Ֆերիդուն Սինիրլիօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս