Որ կարծարատիպերն են չարաշահում մեր քարոզիչները. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Եթե ամփոփենք այն թեմաները, որոնք «հուզում էին մեր հասարակությանը» այս տարվա հոկտեմբերի աոաջին կեսին, ապա կարելի է ասել, որ դրանք հետեւյալն են.

1/ Սահմանադրական փոփոխությունները եւ նրանք, ովքեր դրանց դեմ պայքարում են,

2/ Ինչի համար է Պուտինը Հայաստան ուղարկել Արա Աբրահամյանին,

3/ Ինչու են այս կամ այն մարդկանց տվել բնակարաններ եւ կոչումներ, 4/ Ինչու է «եվրոպամետ» Տիգրան Սարգսյանը դարձել «եվրասիամետ»։

Մեր հասարակության համար իսկապե՞ս արդիական են այդ թեմաները, թե՞ դա մանիպուլյացիա է, որով վերնախավը փորձում է շեղել մարդկանց ուշադրությունն ավելի կարեւոր խնդիրներից։ Որքան հասկանում եմ, Հայաստանում չկան ինչ-որ հատուկ ինստիտուտներ, որոնք զբաղվում են մարդկանց մոլորեցնելու ռազմավարություն մշակելով՝ ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների։

Օրինակ՝ Սարկովի կամ Վոլոդինի գերատեսչությունները համազգային հեռուստատեսային ալիբներով գիտակցաբար կազմակերպում են «ուղեղների լվացում», որի շնորհիվ այդ երկրի բավականին ծանր վիճակը ռուսաստան ցիների մեծամասնության կողմից ընկալվում է որպես ազգային արժանապատվության ինքնահաստատում։ Քանի որ հայաստանցիների մեծ մասը դիտում են այդ նույն ալիբները, նրանք Ռուսաստանում ու աշխարհում կատարվող գործընթացների վերաբերյալ ունեն այդ «լվացած» տեսակետը։

Եթե այդ մեծամասնությունը տիրապետեր անգլերենի եւ առավոտվանից գիշեր դիտեր CNN, ապա տեսակետը կլիներ նույնքան «լվացած», բայց՝ «հակառակ կողմից»։ Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ նման գիտակցական մանիպուլյացիաներ չեն արվում։ Լրատվական հաղորդումների սկզբի 15 րոպեն ՀՀ նախագահին նվիրելը ձեւական, պարզունակ եւ ոչ էֆեկտիվ միջոց է։

Բայց եթե մենք նույնիսկ ունենայինք «սուրկովյան» կամ «վոլոդինյան» տիպի քարոզիչներ, նրանք, միեւնույն է, իրենց նպատակին չէին հասնի, որովհետեւ հայերի մշակույթում պետության, տեղական իշխանաթն նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է ռուսական մշակույթից։ Հասկանալի պատճառներով, մենք համոզված ենք, որ այս՝ տեղական հայերից կազմված իշխանությունը գող-ավազակ է եւ զբաղված է հր ժողովրդին ասպատակելով, բայց ահա ինչ-որ տեղ՝ «հեռուներում», կա մի «ոչ հայկական» իշխանություն, որը գուցե բարի է եւ արդար։ Այդ իդեալականացումն ունի ոչ միայն տարածական, այլեւ ժամանակային չափման միավոր, մենք թքում-մրում ենք այսօրվա իշխանավորներին, բայց 10, 20, 100 տարի հետո ասում ենբ՝ «բայց դրանք կարծես թե այնքան էր վատը չէին»։ Կարճ ասած՝ մեր մշակույթում կա «այսօր»-ն ու «այստեղ»-ը մերժելը ՝ հանուն «երեկվա» եւ «այլ տեղի»։ Այդ համոզմունքն ունի ոչ թե 40-50 տարվա, այլ դարերի պատմություն։

Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն բուն իշխանությանն ու քաղաքականությանը, այլեւ առհաարակ իրականության ընկալմանը։ Եթե Հայաստանում չկա «սուրկովյան» տիպի քարոզչություն, ապա հաստատկան մանիպուլյացիայի փորձեր, որոնք հիմնված են վերը շարադրված՝ իրականությունից փախչելու մեխանիզմների վրա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս