Բաժիններ՝

Նոր մանրամասներ թուրք­- սիրիական սահմանին սպանված հայ պատանու մասին

Թուրք­ -սիրիական սահմանի մերձակայքում հայ ընտանիքի գնդակոծության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Հոկտեմբերի 22-­ին թուրք-­սիրիական սահմանի մերձակայքում Ղամիշլի ավանի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքը հայտնվել է դիպուկահարների թիրախում:

Այս մասին «Արմենպրես»-­ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Դիպուկահարների կրակոցից ընտանիքի որդին՝ 15–ամյա Արմեն Ավետիսյանը հրազենային երկու վնասվածք է ստացել և տեղում մահացել է: Աղբյուրի տեղեկացմամբ` Ղամիշլիի «Գանձասարի» աշխատակիցը հայտնել է, որ Ավետիսյանների ընտանիքի չորս անդամները՝ հայրը, մայրը, դուստրը և որդին, Ղամիշլիից ուղղվել են դեպի Թուրքիայի սահման և դիպուկահարները կրակ են բացել նրանց ուղղությամբ:

Ավետիսյանները դեպքից հետո վերադարձել են Ղամիշլի: Արմեն Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան` Ղամիշլիի հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում:

Սիրիայում շուրջ հինգ տարի շարունակվող հակամարտության զոհերի թիվը, ՄԱԿ-­ի տվյալներով, գերազանցել է 220 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-­ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս