Ինդոնեզիայում միասեռականների կպատժեն մահակի հարվածներով
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում սկսել է գործել օրենք, որը նախատեսում է միասեռականներին սեռական հարաբերության համար համար պատժել մահակի մինչև 100 հարվածով:
Օրենքը խորհրդարանում ընդունվել էր դեռ անցած տարի, սակայն ուժի մեջ է մտել միայն հիմա, քանի որ սուր քննադատության էր ենթարկվել իրավապաշտպան խմբի կողմից, հայտնում է BBC-ն:
Ամուսնական դավաճանության համար օրենքը նախատեսում է մահակի 100 հարված, սակայն կեղծ մատնության համար նույնպես սահմանվում է 80 հարված:
Աչեխ նահանգը Ինդոնեզիայի առավել պահպանողական շրջաններից է, որտեղ գործում են շարիաթի օրենքները:
Երկրի մյուս հատվածներում միասեռականների միջև սեռական հարաբերությունները չեն արգելվում: