Հոնկոնգում սկսել են վաճառել Շվայնշտայգեր արտաքինով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ֆաշիստական զինվորների տիկնիկներ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգեր արտաքինն օգտագործվել է Չինաստանում խաղալիք զինվորիկների արտադրության ժամանակ:
Ինչպես հաղորդում է Bild-ը, Հոնկոնգում խաղալիքների արտադրողը վաճառքի է հանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանացի զինվորների տիկնիկներ: Տիկնիկն ունի Շվայնշտայգերի արտաքինը և կոչվում է «Բաստիան»:
Տիկնիկի արժեքը 108 եվրո է:
Խաղալիք արտադրող կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ այդ համընկնումը պատահականություն է հանդիսանում, իսկ որպես հիմք՝ վերցվել են արտաքինը և անունը, որոնք տիպիկ են Գերմանիայի քաղաքացու համար:
«Սա Շվայնշտայգերի իրավունքների ակնհայտ խախտում է: Նրանից սվաստիկայով Վերմախտի զինվոր պատրաստել. դա վիրավորանք է»,- հայտարարել է իրավաբան Ուլրիխ Ամելունգը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները մտադիր են հայց ներկայացնել դատարան` ընդդեմ տիկնիկներ արտադրող կազմակերպության:
Պատրաստեց Անի Գաբուզյանը