Վիեննայում սկսվել է «վեցյակի» հանձնաժողովի ու Իրանի համատեղ առաջին նիստը
Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում, որտեղ Իրանն ու «Վեցյակը» 3 ամիս առաջ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության եկան, սկսվել է աշխատանքային մեխանիզմի՝ համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որը նախատեսված էր գործարքով:
Ինչպես սպասվում է, բանակցողները կքննարկեն Թեհրանի կողմից պարտավորությունների կատարումը, որը երկիրն ստանձնել է ՄԱԳԱՏԷ-ի առաջ, ինչպես նաև ձեռնամուխ կլինեն համաձայնագրի իրականացման փուլի համար անհրաժեշտ տեխնիկական հարցերի մշակմանը:
Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արագչին, հայտնում է TASS-ը:
Մինչ նիստը նա հայտնել է լրագրողներին, որ մեկօրյա բանակցությունները նվիրված են Գործողությունների համընդհանուր պլանի ընդունմանը:
«Մեր այսօրվա հանդիպման նպատակն է պաշտոնապես նախանշել համատեղ հանձնաժողովի աշխատանքների սկիզբը: Մենք քննարկելու ենք վերջին իրադարձությունները (միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակում) ու այն, թե ինչպես մենք նախապատրաստենք ճիշտ որոշում ապագայի համար»,- հավելել է Արաղչին:
Համաձայնագրի հետագա իրականացումը երկրներից, առաջին հերթին Իրանից, պահանջում է զգալի ջանքեր, քանի որ մոտակա ամիսներին երկիրը պետք է լրջորեն «կրճատի» իր միջուկային հնարավորությունները: