Բաժիններ՝

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության բարձրաստիճան աշխատակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանական Haqqin.az-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ևս երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել: Վերջիններս ձերբակալվել են նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին պաշտոնանկ անելուց հետո:

Նշվում է, որ իրավապահ մարմիններն Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության գործունեությունը վերահսկում էին դեռ 1 տարի առաջ: Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայությունն ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալել են Սզգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ Հիլալ Ասադովին և Ազգային անվտանգության նախարարության ապարատի ղեկավար Ֆարհադ Վագաբովին:

118885_src

Նշվում է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության պաշտոնյաները նախարար Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ, ինչպես նաև նախարարի գանձապահ Ակիֆ Չովդարովի օգնությամ, գաղտնալսող սարքերի օգնությամբ հետևել են երկրի բիզնես-էլիտայի ու միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին:

Հետագայում նրանց մասին հավաքվել են տեղեկություններ, ապա անօրինական կերպով ձերբակալել գործարարներին: Դե-ֆակտո, գործարարներին կալանավորել են ոչ թե օրենքի շրջանակում, այլ կոռուպցիայի նպատակով:

118886_src

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դեռևս չի հաստատել վերջիններիս ձերբակալության մասին լուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս