Իրանում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 20 մարդ

Իրանի Թեհրան-Գում ավտոմայրուղում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով զոհվել է 20 մարդ:

Այս մասին հայտնում է Presstv հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իրանի ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ Նադիր Ռահմանիին:
Նրա խոսքով՝ երեկ՝ տեղի ժամանակով ժ. 18:30-ին, ավտոմայրուղում բախվել է 3 ավտոմեքենա (բեռնատար, մարդատար ու միկրոավտոբուս):

Ռահմանին հայտնել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են միկրոավտոբուսի 19 ուղևորներն ու բեռնատարի վարորդը:

«Զոհված վարորդն Իրանի քաղաքացի էր, մյուս զոհվածները՝ Աֆղանստանի քաղաքացիներ, ովքեր անօրինական կերպով էին երկիր ներթափանցել»,- ասել է գեներալը:
Նրա խոսքով՝ ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ է ստացել 10 մարդ: 3 տուժածների վիճակը գնահատվում է որպես ծանր:

Տեսանյութեր

Լրահոս