Բաժիններ՝

«Իսպանական շատ ակումբներ «Բանանցի» նման ենթակառուցվածքներ չունեն». Ռոման Ասխաբաձե

«Բանանցի» գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն զրուցել է «Սպորտ-Էքսպրես» պարբերականի հետ՝ խոսելով երևանյան ակումբում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

Ձեզ ենք ներկայացնում Ռոման Ասխաբաձեի ամենատպավորիչ մտքերը:

«Մարզչի փոփոխությունը կախված չէ նախկին մարզչի վատ աշխատանքի հետ: Նախորդ մարզիչ Արամ Ոսկանյանն ընդամենը երեք ամիս էր աշխատում «Բանանցում», և մենք իրավունք չունենք ինչ-որ բանում նրան մեղադրելու համար: Բանն այն է, որ նոր ղեկավարությունն իր հայացքներն ունի: Հենց սկզբից ենք փորձում սկսել և կազմել ենք զարգացման նոր համակարգ: Հրավիրված մարզիչներն աշխատելու են ոչ միայն գլխավոր թիմում, այլ նաև երկրորդ թիմում և ակումբի ակադեմիայում:

Մեր թիմում իսպանացիներ են, 9 հոգի: Գլխավոր մարզիչը Տիտո Ռոմալյոն է, որը համակարգելու է մեր կազմած ծրագրի մարզական մասը: Տիտոն ժամանել է իր կազմով՝ դարպասապահների մարզիչ, վերլուծաբաններ, ֆիզպատրաստության գծով մարզիչներ: Բացի այդ, մենք պատրաստվում ենք ստեղծել մարզիչների հատուկ բազա, որպեսզի տեղի մասնագետներն ավելացնեն իրենց փորձն ու գիտելիքները: Արամ Ոսկանյանը կմնա և կօգնի Ռոմալյոյին: «Բանանց-2»-ի մարզիչները նույնպես կհամալրեն ակումբի մարզչական շտաբը:

Կարդացեք նաև

Ի դեպ, Հայաստանի առաջնությունում ոչ մի անգամ չեն եղել իսպանացի մասնագետներ:

Ըստ իս՝ հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձությունները վատ են լուսաբանվում մամուլում: Նույնը ժամանակին նաև Ռուսաստանում էր: 5-7 տարի առաջ շատ եվրոպացիներ լավ չէին պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում մեր երկիրը: Աստիճանաբար մեր ակումբներում սկսեցին հայտնվել մեծ թվով արտասահմանցի ֆուտբոլիստներ, շատ հարցեր լուծվեցին, և տեղափոխությունը Ռուսաստան այլևս վախենալու չէր: Մենք Ռոմալյոյին և նրա թիմին հրավիրել ենք երկու շաբաթ առաջ: Երբ նրանք հասկացան, թե ինչպիսի պայմաններում են աշխատելու, խոստովանեցին, որ իսպանական շատ ակումբներ նման ենթակառուցվածքներ չունեն:

Տիտոյի թիմից մարդիկ աշխատել են «Վալենսիայում», «Դեպորտիվոյում» և այլ հայտնի ակումբներում: Ռոմալյոն ևս հսկայական փորձ ունի. 11 տարի աշխատել է «Դեպորում» և համակարգել է տարբեր տարիքային խմբերի մարզումները: Մեզ հենց նման մասնագետ էր պետք: Հայաստանի առաջնությունում լեգեոներների համար սահմանված լիմիտ չկա, բայց ցանկանում ենք, որ մեր թիմում մեծ թիվ կազմեն հենց մեր սաները»:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս