ՀՀԿ-ին կարելի է, մյուսներին՝ ոչ. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ինձ համար հասկանալի է, որ Արեւմատքից, օվկիանոսից այն կողմ գտնվող երկրից բավականին գումարներ են ներհոսում եւ որոշ գործընկերներ գոյատեւում են, պահում են իրենց ընտանիքը եւ գումարներ են աշխատում։ Բայց երեկ ես այս դահլիճում զգացի նավթադոլարների հոտ։ Կարծես թե ֆինանսավորման ուղղությունները փոխվել են եւ այդտեղից են ֆինանսավորում ստանում»։
Սույն հայտարարությունը արել Էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2014 թվականի հոկտեմբերի 21-ին, խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, ժառանգություն խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո։
Փոստանջյանը իր ելույթում Սերժ Աարգսյանին մեղադրել էր պետական դավաճանության մեջ եւ կարդացել էր վերջինիս դատավճիռը։ Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունից հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայությանը կոչ արեց Վահրամ Բաղդասարյանին հրավիրել եւ պարզել՝ ովքեր են նավթադոլարներից սնվողները։
«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոնկրետ անձի մեղադրել է ալիեւյան նավթադոլարներից ֆինանսավորվելու եւ Աժ-ում համապատասխան գործունեություն ծավալելու կապակցությամբ։ Ես զարմացած եմ, որ ԱԱԾ-ն չի հետաքրքրվել այդ հայտարարությամբ։ Կոչ եմ անում ԱԱԾ-ին՝ ուշադրություն հրավիրել այդ հայտարարության վրա։ Թող պարոն Բաղդասարյանին հրավիրեն, տեսնենք՝ ովքեր են նավթադոլարներից սնվողները, եթե իսկապես այդպիսիք կան, նրանք պետք է բացահայտվհն, իսկ եթե չկան, ուրեմն Ալիեւն իշխանության ծխածածկույթ է, որով մարդկանց ուշադրությունը ուզում են շեղել եւ այդ ծխածածկույթի տակ անել իրենց մութ գործերը»,– ասել էր Փաշինյանը։
ԱԱԾ-ն, սակայն, ընթացք չտվեց հայտարարությանը եւ Վահրամ Բաղդասարյանից փաստեր ու ապացույցներ չպահանջեց։ «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են։ Դա իշխող կուսակցությունն Սերժ Աարգսյանի գլխավորությամբ, դա իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովն Է՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որի միակ գործը եղել է կաշաոել Վենետիկի հանձնաժողովին, ինքը զբաղվել է այնտեղ լոբբիզմով, եւ մենք փաստեր էլ ունենք»։
Սույն հայտարարությունն էլ արել Է Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լհտն Զուրաբյանը խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ։ ՀՀ գլխավոր դատախազությունը բավական օպերատիվ կերպով Զուրաբյանի հայտարարությունն ուղարկեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն «ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով»։ Ստացվում է, իշխող ՀՀԿ-ին կարելի է այս կարգի հայտարարություններ անել եւ ապացույցներ չներկայացնել, իսկ ընդդիմության ներկայացուցիչն անմիջապես ոստիկանություն է հրավիրվում։ Մեր հարցերին երեկ պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
– Պարոն Բաղդասարյան, գլխավոր դատախազը որ մտնի խորհրդարան Զուրաբյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, ՀՀԿ-ն համաձայնություն կտա՞, եւ ինչպե՞ս եք վերաբերվում Զուաբյա նի հայտարարությանը։
– Այդ հայտարարությունը աբսուրդի վերջն Է։ Բայց անվստահությունը եւ նրա հայտարարությունը տարբեր բաներ են։ Ինձ թվում է, որ նա պետք է հիմնավորումներ տա իր այդ հայտարարության համար, կամ պետք է որեւէ ձեւով մենք այդ պատասխանատվության ինստիտուտը կիրառենք, հակառակ դեպքում, ցանկացած ոք, օգտվելով ի անձեռնմխելիությունից, կարող է վարկաբեկել մարդկանց, մտնել մարդկանց ընտանիքներ եւ մարդկանց հեղինակության հետ խաղալ։ Ես պարզապես դատապարտում եմ նման ցինիկ պահելաձեւը քաղաքական դաշտում։
– Բայց ՀՀԿ-կն էլ նման հայտարարություններ արել, ու այդպես էլ ապացույցներ չի ներկայացրել։
– Ես դատապարտում եմ բոլորը, որի՞ն Է վերաբերվում։
– Օրինակ, հենց մեկը՝ ձեր, երբ Աժ դահլիճում հայտարարեցիք, որ որոշ ընդդիմադիրների ելույթներից ալիեւյան նավթադոլարների հոտ է գալիս։
– Հիմա էլ եմ ասում, բա նման հայտարարություններ անողներին ո՞նց կարելի է այլ բան ասել։ Ես անուններ չեմ տալս, բայց ասում եմ՝ նման արտահայտություններ անողները, որոնք ինֆորմացիա են տրամադրում մեր թշնամիներին, բնականաբար, այդտեղից վատ հոտեր են գալիս։ Բա ուրիշ գնով, երկիրը քայքայելով, ներքաղաքական իրավիճակը, տնտեսությունը քայքայելու միջոցով ցանկանում են տապալել իշխանությունը, որը չի հաջողվի որեւէ մեկին՝ երկիրը քայքայելու միջոցով…
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: