Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարին առնչվող հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել:
Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի մամլո ծառայությանը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համագործակցության հարցեր, ինչպես նաև քայլեր, որոնք պետք է ձեռնարկել՝ ի հակակշիռ Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի:
Օբաման նաև դատապարտել է Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես նաև հայտարարել է Թուրքիայի անվտանգությանը սպառնացող վտանգներին հակազդելու մասին:
Երկու երկրների ղեկավարներն էլ կարևորել են PKK-ի հարձակումները կանխարգելելու փաստը:
«Երկու երկրների ղեկավարները հաստատել են մտադրությունը՝ ուժեղացնել ԴԱԻՇ-ի վրա ռազմական ճնշումը ու աջակցել Սիրիայի չափավոր ընդդիմությանը Սիրիայում անցումային քաղաքական շրջանի համար անհրաժեշտ կլիմայի ձևավորման նպատակով»,- ասվում է մամուլի համար նախատեսված հայտարարության մեջ: