Ի՞նչքան գումար է պահանջվում՝ եկեղեցու կարգով հանգուցյալին թաղելու համար
– Ծանոթներիցս լսել եմ, որ եթե թաղմանը քահանա ես հրավիրում, պիտի նրան մեծ գումար վճարես: Ես կուզենայի իմանալ՝ կոնկրետ ի՞նչքան գումար է պահանջվում՝ եկեղեցու կարգով հանգուցյալին թաղելու համար:
– Այս արարողության համար եկեղեցին գումարի որևէ չափաբաժին չի սահմանել: Մարդիկ սեփական կամքով, հնարավորության սահմաններում վարձատրում են հոգևորականին՝ կատարած ծառայության համար: Հիշենք, որ հոգևորականը չունի աշխատավարձ և եկեղեցու կողմից իրեն որևէ վճարում չի կատարվում: Ժողովուրդն է հոգևորականին միշտ պահել ու վարձատրել. սա արարողություն է, և ժողովուրդը պարզապես պետք է գիտակցի՝ եթե յուրաքանչյուր ծառայության համար վարձատրում է մյուսներին, ապա հոգևորականին ևս կարելի է վարձատրել, որովհետև հոգևորականը ևս ունի ընտանիք, ծախսեր, պետքեր… Ամեն բան հիմնված է ազատ ու բարի կամքի վրա. լինում են դեպքեր, երբ ոչ թե քիչ, այլ բոլորովին չեն վարձատրում հոգևորականին՝ ծառայության դիմաց: Ոչ-ոք մարդկանց ոչինչ չի ստիպում, դա հնարավորության, ցանկության ու գիտակցության խնդիր է:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am