Սահմանադրության նախագիծը փակում է իշխանությունների վերադարձի ճանապարհը. Դավիթ Շահնազարյան

«Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում»  խորագրով հանրային քննարկման ժամանակ «Համաձայնություն» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, թե գործող Սահմանադրությունը փաստացի իշխանափոխության հնարավորություն չի տալիս՝ այդպիսով բացառելով Հայաստանի էվոլյուցիոն զարգացումը: Նրա խոսքով՝   սահմանադրական փոփոխությունների նախագծի կարևոր դրույթներից մեկն այն է, որ այն փակում է իշխանությունների վերադարձի ճանապարհը: Նրա գնահատմամբ՝ այս նախագծով իշխանությունը բաժանվում է, այնինչ գործող Սահմանադրությամբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում:

Միաժամանակ Դ. Շահնազարյանը նշեց, որ առաջարկվող նախագիծը  տարածքային ամբողջականությանը վերաբերող դրույթներում որոշակի խութեր ունի: Նա այդ դրույթներում մեծ վտանգներ է տեսնում:

Տեսանյութեր

Լրահոս