«Աշխատավարձերը Անգլիայի Պրեմիեր լիգայում շատ գրավիչ են, հակառակն ասելը կեղծավորություն է». Թոմաս Մյուլլեր
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերն արտահայտել է իր կարծիքն այն տեղեկության մասին, որ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ գումարներ էր առաջարկում իր տրանսֆերի համար:
«Դա կարող է միայն օգուտ բերել շուկային, եթե ակումբները կարողանում են ներդնել այդպիսի գումարներ: Գիտեմ, որ որոշ գերմանական ակումբներ սպառնալիք են զգում, բայց դրանից հաղթում են բոլորը:
Ֆուտբոլը մեր մասնագիտությունն է, դրա համար պետք է ընդունել, որ աշխատավարձը կարևոր դեր է խաղում: Իհարկե, այդպիսի աշխատավարձերը (ինչպես ԱՊԼ-ում) գրավիչ են: Դրա հակառակի մասին խոսելը կեղծավորություն կլիներ»,- ասել է Մյուլլերը:
Kicker-ը հայտնել էր, որ Մյուլլերի համար «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել է 120 մլն եվրո:
Ավելացնենք, որ Մյուլլերը «Բավարիայում» ստանում է շաբաթական 110 հազար ֆունտ: Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Բաստիան Շվայնշտայգերը` 180 հազար ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը