Բաժիններ՝

Մոսկվայում սպանել են Պետդումայի պատգամավորի օգնականին

36-ամյա Իվան Ռյազանցևի՝ ՌԴ Պետդումայի բյուջեի ու հարկերի հարցերով կոմիտեի անդամ Ռաիսա Կարամզինայի օգնականի մարմինը, որովայնի ու մեջքի հատվածում հասցված բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով հայտնաբերել է նրա կինը:

Մարմինը հայտնաբերվել է Մոսկվայում՝ Վլադիմիրսկի փողոցում գտնվող բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով, դեպքի բոլոր հանգամանքները ներկայում պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս