Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը շաբաթվա ընթացքում

Հոկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,254,719 դոլար 471,80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,016,157 ԱՄՆ դոլար 473,73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5,950,000 ԱՄՆ դոլար 472,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 9,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 472,69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,839,474 EUR 528,34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,363,019 EUR 534,01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,570,150,281 ռուբլի 7,38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 328,544,665 ՌԴ ռուբլի 7,50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 50,000,000 ռուբլու առք եւ վաճառք 7.55 դրամ մեկ ՌԴ ռուլու դիմաց միջին փոխարժեքով:

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 65.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.6 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս