ՊՆ-ն արձագանքում է Կարեն Վարդանյանի և Վահագն Պողոսյանի հնչեցրած հայտարարություններին
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում պատասխանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանի հնչեցրած հայտարարություններին: «Մարդիկ, ովքեր խոսում են «պետական մարմինների լրջության մակարդակի» մասին և փորձում են որևէ կերպ աջակցել կամ նպաստել ՀՀ զինված ուժերի և ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանը, նման արտահայտություններով ու ձևակերպումներով համագործակցության եզրեր չեն հաստատում: Նման արտահայտությունները վկայում են միայն դրանց հեղինակների անհեռատեսության և մոլուցքի մասին»: