Բաժիններ՝

Պորոշենկոն հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ օպերացիան մոտեցնում է Երրորդ համաշխարհային պատերազմը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ մղվող Ռուսաստանի Դաշնության օպերացիան քայլ է, որը տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ:
Այս մասին նա հայտարարել է այսօր Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ռազմական ինստիտուտի ուսանողների ժամանակ ելույթ ունենալիս, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք պետք է հասկանանք, թե մեզնից յուրաքանչյուրի համար ինչ է նշանակում Ռուսաստանի Դաշնության ագրեսիան, թվում է, թե հեռավոր Սիրիայում ու որքանով են այդ քայլերը, որոնք բացարձակ անպատասխանատու են, մեզ մոտեցնում Երրորդ համաշխարհային պատերազմին»,- հայտարարել է Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս