«Մի հատ էլ Կիսիլյով բերեք Հայաստան, որ էշ-էշ դուրս տա». Ալեքսանդր Արզումանյանը՝ Միքայել Մելքումյանին

AԱյսօր Ազգային ժողովի նիստում Հանրային հեռուստատեսության տարեկան հաշվետվության ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայլել Մելքումյանը խոսում էր Հ1-ի գաղափարային բաղադրիչի, ORT-ի նման լուրջ քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին, երբ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը տեղից գնահատականներ հնչեցրեց:

Մելքումյանը պահանջեց չխանգարել, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց հարգել յուրաքանչյուրի կարծիքը:

«Մի հատ էլ Կիսիլյով բերեք Հայաստան, որ էշ-էշ դուրս տա»,- հայտարարեց Ա.Արզումանյանը:

«Ի՞նչ եք ոգևորվել, մի՛ ոգևորվեք, սրանից հետո չոգևորվեք: Ձեզ կոռեկտ պահեք:
Դասեր ստեղ չտաք»,- վրդովված հակադարձեց Շարմազանովը:

«Ուրեմն՝ ինձ չասեք՝ ես ինչ անեմ»,- չնահանջեց Ա.Արզումանյանը՝ խորհուրդ տալով 30 վայրկյան վերցնել հարցի համար:

Շարմազանովը կրկին փորձեց հանգստացնել գործընկերներին. «Կարող է դուր չգալ մյուսի կարծիքը, բայց դա տեղիք չի տալիս, որ տեղից ռեպիկ խփեք: Չի սազում ո՛չ Ձեզ, ո՛չ Մելքումայնին»: Նա խոստացավ ելույթի հնարավորություն տալ. «Հիմա հաշտ, համերաշխ, խաղաղ, նորմալ շարունակում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս