Մոսկվան խոստացել է չխախտել Թուրքիայի օդային տարածքը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան BBC-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուսական ինքնաթիռների հետ կապված դեպքը, որոնք հայտնվել են Թուրքիայի տարածքում:
«Ոչ ոք չպետք է ներխուժի այլ երկրների օդային տարածք, մենք պետք է լինենք շատ պատասխանատու, հատկապես այս օրերին»,- հայտարարել է Զախարովան BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգին տված հարցազրույցում:
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը կարող է երաշխիքներ տալ, որ նման բան այլևս չի կրկնվի, Զախարովան ասել է. «Մենք կաշխատենք»:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի դեսպանին նորից են հրավիրել բացատրություններ տալու, այս անգամ արդեն երկրի օդային տարածքը խախտելու երկրորդ փորձի պատճառով: Ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, ևս մեկ ռուսական ռազմական ինքնաթիռ է խախտել Թուրքիայի օդային տարածքը կիրակի օրը: