«Միակուսակցական ժամանակները վաղուց անցել են». Աղվան Վարդանյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին

«Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել և շարունակում եմ հարգանքով վեաբերվել ՀՀ երկրորդ նախագահի արտահայտած տեսակետներին, բայց կոնկրետ այս խնդրում մեր տեսակետները արմատականորեն տարբերվում են: Մենք խորապես համոզված ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգը շատ ավելի լայն հնարավորություն է բացելու մեր երկրի զարգացման համար և շատ ավելի ժողովրդավարական ճանապարհ ենք ընտրել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին:

Ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ի հիշեցմանը, «կործանարար» 89-րդ հոդվածին, Ա.Վարդանյանը համաձայնեց, որ գուցե կան ինչ-որ նմանություններ, բայց, ըստ նրա, այդ միակուսակցական ժամանակները վաղուց անցել են. «Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը և, ընդհակառակը, խորհրդային համակարգը հնարավորություն է տալու որոշումների կոլեգիալ մեխանիզմի և ցանկացած, նույնիսկ տեսականորեն մեծամասնություն, ստիպված է լինելու ընդդիմության կարծիքը հաշվի առնել ու կոնսենսուսի հասնել, քննարկել, խորհրդակցել: Սա դժվար է, բայց մեր երկրում ստեղծելու է նոր քաղաքական մշակույթ»:

Ըստ նրա՝ ավելի ծանր աշխատանք կա Ընտրական օրենսգրքի հետ կապված և դրա հաջողելու դեպքում բացառեց, որ որևէ կուսակցություն կարղ է մեծամսնություն ունենալ, բայց «чем черт не шутит»:

«Այսօրվա ԱԺ-ում եթե բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ ընդդիմություն են, թույլ չտան ԸՕ այնպիսի ձևախեղումներ, որոնք որևէ ուժի առավելություն կտան, քաղաքական այսօրվա մեծամասնությունը չի կարող միայնակ այդ ԸՕ-ն ընդունել, թող որևէ մեկը իր բեռն ուրիշի վրա չդնի: Այսօրվա ԱԺ ընդդիմության ձայներն այնքան են, որ կարող են ապահովել առնվազն կոնստրուկտիվ քննարկում: 3/5-ով պետք է ընտրվի ԸՕ-ն և ՀՀԿ-ն չունի այդքան՝ 79 ձայն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս