Apple-ը գրոհում է նորաձևության Օլիմպոսը Hermes-ի «խելացի ժամացույցներով»
Apple կորպորացիան ծրագրում է նվաճել նորաձևության աշխարհը: Ընկերության համար դեպի նոր աշխարհ ուղեկից է ծառայում ֆրանսիական բրենդը, որը համարվում է շքեղության ու dolce vita-ի խորհրդանիշ: Խոսքը Hermes ապրանքանիշի մասին է:
Այդ լեգենդար նորաձևության տան այցեքարտը պայուսակներն են, որոնք ոսկուց էլ թանկ արժեն: Օրինակ՝ Kelly պայուսակն արժե մի քանի տասնյակ հազար դոլար:
Դիզայներների ու մետաղի հետ աշխատող մասնագետների համագործակցության արդյունք դարձան Apple Watch Hermes-ները՝ չժանգոտվող մետաղից «խելացի ժամացույցները»՝ կաշեփոկով: Դրանց գինը տատանվում է 95-130 հազար ռուբլու սահմաններում:
Մետաղե կորպուսով Apple Watch-ը արժե երկու անգամ ավելի պակաս՝ մոտ 50 հազար ռուբլի:
Ի դեպ, Hermes-ի ժամացույցները հասանելի են ընդամենը 14 երկրում:
Apple Watch-ը դրանց գովազի համար ներգրավում է սուպերմոդելների: Ասիայում հայտնի մոդել Լու Վենը չինական Vogue- ի շապիկին հայտնվել էր Apple Watch-ով:
Аpple-ը սկսել է մրցակցել անգամ շվեյցարական ժամացույցների հետ՝ օգոստոսին շվեյցարական ժամացույցների վաճառքները նվազել էին 24 տոկոսով: Bloomberg-ի վերլուծաբանները դա ուղղակիորեն կապում են շուկա Apple Watch-ի գալուստի հետ: