Բաժիններ՝

Ի՞նչ է ճակատագրապաշտությունը

– Ի՞նչ է ճակատագրապաշտությունը՝ ֆատալիզմը: 

– Ճակատագրապաշտությունն ամենախոտելի երևույթներից է քրիստոնեության մեջ: Հեթանոսական է և կաշկանդում մարդու ազատ մտածելակերպը: Մարդկանց կյանքում շատ հրաշքներ են պատահում: Իմ կյանքում էլ են մի քանիսը պատահել: Աստված այդ պահին այդպես է կամեցել: Դա անընդունելի է ճակատագիր համարել: Ճակատագրապաշտությունը քրիստոենական երևույթ չէ: Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա դրանից: Եթե մարդն հավատացյալ է, չի կարող արդարացնել ոչ քրիստոնեական սկզբունքի գոյությունն իր կյանքում:

Օրհնությամբ՝ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս