Ոսկե գնդակի հավակնում են «Բարսելոնայի» և «Ռեալի» 7-ական ֆուտբոլիստներ
Պարգևի հավակնորդների ընդլայնված ցուցակում 59 ֆուտբոլիստներ են: La Gazzetta dello Sport-ին հայտնի է դարձել թեկնածուների ընդլայնված ցուցակը, որի մեջ ընդգրկվել են «Բարսելոանյի» 9 «Ռեալի» միանգամից 7-ական ֆուտբոլիստներ: Դա Լիոնել Մեսսին է, Խավիեր Մասկերանոն, Նեյմարը, Կլաուդիո Բրավոն, Լուիս Սուարեսը, Իվան Ռակիտիչը, Անդրես Ինիեստան (բոլորը: «Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսը, Համես Ռոդրիգեսը, Լուկա Մոդրիչը, Քարիմ Բենզեման, Տոնի Քրոսը և Գարեթ Բեյլը (բոլորը: «Ռեալ»):
«Բավարիան» ներկայացնում է 6 ֆուտբոլիստ. Դավիդ Ալաբա, Մանուել Նոյեր, Արիեն Ռոբեն, Թոմաս Մյուլլեր, Ռոբերտ Լևանդովսկի և Արթուրո Վիդալ:
Ցուցակում են ընդգրկվել նաև ֆուտբոլիստներ «Մանչեսթեր Սիթիից», «Չելսիից», «ՊՍԺ»-ից, «Յուվենթուսից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Արսենալից», «Տոտենհեմից», «Ատլետիկոյից», «Արսենալից», «Նյու Յորքից», «Բոկա Խունիորսից», «Միլանից», «Հոֆենհայմից», «Լիոնից», «Լիվերպուլից», «Ինտերից», «ՊՍՎ»-ից, «Ֆլամենգոյից», «Լեսթերից», «Բորնմուտից», «ՔՓՌ»-ից և «Սոունսիից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը