Մահացել է «Քինգ Քոնգի» ռեժիսորը
Բրիտանացի ռեժիսոր Ջոն Գիլերմինը, ով հայտնի էր 1976թ. ներկայացված «Քինգ Քոնգ» ֆիլմով, մահացել է 98 տարեկանում Լոս ԱՆջելեսում: Այս մասին հայտնում է Variety-ն:
Գիլերմինի մահվան մասին պատմել է նրա ընկերը՝ Նիք Ռեդմանը՝ Twilight Time Movies ընկերության ղեկավարը:
Տեղեկությունը հաստատել է ռեժիսորի կինը՝ Մերին, ում խոսքով ամուսինը «զգայուն էր ու կրքոտ, անմնացորդ սիրում էր կյանքը»:
Ռեժիսորի կարիերայում ամենահայտնի ֆիլմը The Towering Inferno ֆիլմ-աղետն էր, որը նկարահանվել է 1974-ին ու արժանացել «Օսկարի» մի քանի անվանակարգում:
Ֆիլմում հանդես են եկել Փոլ Նյումանը, Ֆեյ Դանաուեյը, Սթիվ Մաք-Քուինը, Ֆրեդ Ասթերը:
Նա հայտնի է նաև իր «Քինգ Քոնգ» ֆիլմով (1976թ.), որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ջեսիկա Լենգը, «Քինգ Քոնգը ողջ է», «Մահ Նեղոսի վրա», «Կոնդոր» ֆիլմերով: