![](/banners/BeFunky-design.jpg)
Ալլա Պուգաչովան դատական կարգով Իրսոն Կուդիկովայից «խլել է» 26 մլն ռուբլի
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/pugachova-kudikova.jpg)
Անցյալ շաբաթ Ալլա Պուգաչովան հայց էր ներկայացրել դատարան` ընդդեմ իր աշակերտուհի Իրսոն Կուդիկովայի:
Պրիմադոննան և «Աստղերի ֆաբրիկայի» շրջանավարտը չեն կիսել «Future Star» երեխաների զարգացման համար դպրոցը և մանկապարտեզը, ավելի ճիշտ` փողերը, որոնք Իրսոնը վերցնում էր երգչուհուց` ծրագրերի զարգացման համար:
Ալլա Բորիսովնային հաջողվեց վերադարձնել պարտքը: Ինչպես հաղորդում է «Московский комсомолец»-ը, Մոսկվայի Մեշչանյան դատարանը բավարարել է երգչուհու հայցը և հիմա Կուդիկովան պետք է վճարի 200 հազար դոլար, ինչպես նաև 60 հազար ռուբլի` որպես ուրիշի ֆինանսական միջոցները օգտագործելու տոկոս և պետական տուրք:
Հիմա Պուգաչովան «Future Star»-ի միակ ղեկավարն է: Դպրոցն արդեն նոր անուն ունի` «Ալլա Պուգաչովայի էստրադային արվեստի արհեստանոց»:
Մեկ ամսվա դասընթացն այստեղ կարժենա 60 հազար ռուբլի: Մանկապարտեզը մնացել է Կուդիկովայի ղեկավարության ներքո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը