Բաժիններ՝

Հայազգի միլիարդատեր Դանիլ Խաչատուրովն ամուսնալուծվել է ռուս դիզայներ Ուլյանա Սերգեենկոյից

Մոսկվայի Յակիմանկա շրջանի դատարանը բավարարել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովի ու ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի ամուսնալուծության դատական հայցը։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում կատարելով Խաչատուրովի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովին:

«Հայցում չի եղել գույքը կիսելու մասին պահանջ, խոսքը միայն նրանց 6-ամյա դստեր ալիմենտի մասին է։ Դատարանը որոշում է կայացրել ալիմենտի չափ նշանակել բոլոր եկամուտների մեկ քառորդի չափով»,- ասել է փաստաբանը։

Հայցում Խաչատուրովը խնդրել է խզել ամուսնությունը, դրա խզման պատճառ է նշվել ամուսնությունը պահպանելու անհնարինությունը:

Xachaturov 1

Կարդացեք նաև

Daniel Xachaturov (2)

Նշենք, որ սա Խաչատուրովի առաջին ամուսնալուծությունը չէ: 2007 թվականին «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահը ամուսնալուծվեց իր կնոջից՝ Աննայից:
Այս ժամանակ Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր 1,3 մլրդ դոլար:

Նախկին ամուսինները ստորագրել էին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ չունեն ինչ-որ գույք, որը ենթակա է կիսելու: Աննան ստորագրած փաստաթղթով իր որդու համար 4 տարում ստանալու էր 1,7 մլն ռուբլի ալիմենտ:

Daniel Xachaturov (4)

2007-ին, սակայն, Խաչատուրովի նախկին կինը հայց ներկայացրեց գույքի կիսման մասին, որտեղ պահանջում էր իրեն տալ Խաչատուրովի Քաղաքային հիփոթեքային բանկի վաճառքից գոյացած դրամական միջոցների կեսը: Բանկը վաճառվել էր Morgan Stanley-ին:

2008թ. ապրիլին դատարանը մերժեց Աննա Խաչատուրովայի հայցն ընդդեմ Դանիլ Խաչատուրովի:

Հիշեցնենք, որ Դանիլ Խաչատուրովն ու Ուլյանա Սերգեենկոն միասին 7 տարի են ապրել: Զույգն ամուսնացել էր 2008 թվականին ու ունի մեկ աղջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս