Ադրբեջանին հիմա ձեռնտու է պատերազմական վիճակը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասել է. «Եթե Ադրբեջանը 2 տարվա ընթացքում չպատերազմի, ինչ-որ առումով իր ժողովրդին, այսպես ասած՝ չկերակրի պատերազմի գործոնով, 2 տարի հետ չի կարողանա ներկայիս ագրեսիվ վարքագիծը դրսևորել ու պատերազմի հանել իր ժողովրդին»:

Ադրբեջանի՝ պատերազմ հրահրող վարքագիծը տնտեսագիտական հաշվարկներով է մեկնաբանվում: Ըստ նրա՝ նավթի գներն առաջիկա տարիներին նախկին ռեկորդային թվերին՝ 1 բարելը 80 կամ 100 դոլարին չեն հասնելու, հակառակը՝ 40-60 դոլարից չեն անցնելու, սրանով պայմանավորված՝ Ադրբեջանում 1-2 տարուց սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանալու, աղքատության մակարդակն է բարձրանալու, և այն ժամանակ Ալիևը չի կարողանալու իր դժգոհ ժողովրդին հանել պատերազմի հայերի դեմ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ»  թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս