Վախթանգ Կիկաբիձեի հիշողությունները Ֆրունզիկ Մկրտչյանի մասին
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը օրերս ներկայացրել է Վախթանգ Կիկաբիձեի մի լուսանկար և պատմել լուսավոր մի դրվագ՝ երգչի և սիրված դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, որը ներկայացնում ենք:
Վախթանգ Կիկաբիձեն պատմել է. «Մի անգամ Թբիլիսիի ճանապարհային ոստիկանները կանգնեցրին Ֆրունզիկ Մկրտչյանի ավտոմեքենան «Կարմիր» կամուրջի վրա, որը գտնվում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:
Դերասանը Թբիլիսիում ներկայացումներից հետո վերադառնում էր տուն` Երևան: Ֆրունզիկ Մկրտչյանը դուրս եկավ ավտոմեքենայից, որպեսզի ցույց տա իր դեմքը: Ճանապարհային ոստիկանները ձևացրին, որ չեն ճանաչում նրան, և պահանջեցին ցույց տալ վարորդական իրավունքը:
Նայելով վարորդական իրավունքին` ոստիկանը Ֆրունզիկին խնդրեց գնալ իրենց հետ:
Պետք էր համաձայնել. սիրտս անհանգիստ էր:
Երբ ճանապարհային ոստիկաններն ուղեկցեցին «ձերբակալվածին» կամուրջի տակ, նրանց առջև բացվեց հետևյալ պատկերը. դաշտում սեղան էր գցված, որի շուրջ հավաքվել էին Ֆրունզիկ Մկրտչյանի ընկերները` Թբիլիսիի Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնի դերասանները:
Նրանք կանգեցին` ձեռքներին բաժակներ, և Քուռ գետի ափին սկսեցին երգել.
«Ով սիրուն, սիրուն, ինչու մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչու իմացար»»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը