Բաժիններ՝

Խորվաթիան արգելել է սերբերին իր երկիր մուտք գործել

Խորվաթիան արգելել է Սերբիայի քաղաքացիներին ու սերբական մարդատար ավտոմեքենաներին երկիր մուտք գործել, հայտնում է Reuters-ը:

«Սերբական անձնագրերով անձինք ու Սերբիայում գրանցված մեքենաների տերերը չեն կարող մուտք գործել Խորվաթիա մինչև համապատասխան հրամանի արձակումը», հայտարարել է Բայակովոյում անցակետերից մեկի ոստիկանության աշխատակիցը:

Խորվաթիան ավելի վաղ արգելել էր իր երկիր մուտք գործել Սերբիայից ժամանող բեռնատար մեքենաներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերբիան արգելել է Խորվաթիայից եկող բեռնատարներին մուտք գործել երկիր՝ ի պատասխան բլոկադայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս