Ամեն օր լոլիկի հյութ խմելու 9 պատճառ
Լոլիկը հաճախ օգտագործվում է աղցաններում, ապուրներում և սոուսներում, բացի այդ, այն նաև օգտագործվում է հյութ պատրաստելու համար: Սակայն քչերը գիտեն լոլիկի հյութի սննդարար հատկանիշների մասին: Լոլիկի հյութը պարունակում է մի շարք ակտիվ բաղադրիչներ, և, եթե այն կանոնավոր կերպով խմեք, ընդհանուր առողջության լավացում կնկատեք:
1. Մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում: Թարմ լոլիկի հյութը վիտամին A-ի և C-ի հրաշալի աղբյուր է: Կանոնավոր օգտագործման դեպքում կկանխարգելեք տեսողության հետ կապված խնդիրները և կամրացնեք իմունիտետը, կամրացնեք ոսկորներն ու ատամները:
2. Կանխարգելում է քաղցկեղը: Լոլիկը լիկոպինի աղբյուր է, որը կանխարգելում է մի քանի տեսակի քաղցկեղների տարածումը, ներառյալ` թոքերի քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ, շագանակագեղձի քաղցկեղ և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
3. Կանխարգելում է սրտի հիվանդությունները: Լոլիկը հարուստ է վիտամին B6-ով, իսկ հյութը լավագույն կանխարգելիչ միջոցն է, երբ խոսք է գնում սրտի հիվանդությունների մասին:
4. Իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Ոչ կանոնավոր դիետաների պատճառով շատերը խոլեստերինի հետ կապված խնդիրներ ունեն: Լոլիկի հյութը հարուստ է մանրաթելերով, որոնք բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը և իջեցնում վատը:
5. Օգնում է ազատվել ավելորդ քաշից: Լոլիկի հյութի մանրաթելերը հագեցվածության զգացողություն են տալիս և օգնում են, երբ դիետայի վրա եք: Այս հյութը նաև սնուցում է օրգանիզմը սննդարար տարրերով, որոնք դրական ազդեցություն ունեն ամբողջ օրգանիզմի վրա:
6. Օրգանիզմից հեռացնում է տոքսինները: Դժբախտաբար, մեր օրգանիզմը լի է տոքսիններով և տարբեր հավելումներով: Լոլիկը պարունակում է քլոր և ծծումբ, որոնք լավացնում են երիկամների ու լյարդի աշխատանքը: Այդ իսկ պատճառով, երբ խոսք է գնում դետոքսիֆիկացիայի մասին, լոլիկը հրաշալի լուծում է:
7. Վերացնում է ազատ ռադիկալները: Ազատ ռադիկալների առաջացումը կանխելու համար, օրական մեկ բաժակ լոլիկի հյութ պետք է խմել: Ազատ ռադիկալները շատ վնասակար են, դրանք կարող են նույնիսկ քաղցկեղի հանգեցնել: Լոլիկը հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր է, որը կանխարգելում է ազատ ռադիկալների առաջացումն ու դրանց վատ ազդեցությունը:
8. Լավացնում է մաշկը: Լոլիկի հյութը կարող եք քսել անմիջապես մաշկին: Բացի այն, որ լոլիկի հյութը սպիտակեցնում է մաշկը, այն նաև կանխարգելում է ակնեն, ծածկում ծակոտիները:
9. Խթանում է աղիների աշխատանքը: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ աղիների խնդիրներ ունեն: Այս դեպքում լավագույն միջոցը լոլիկի հյութն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը