Բաժիններ՝

«Դրական ազդակներ»՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից

«Հայաստանի Հանրապետություն։ Տնտեսությունը շարունակում է դանդաղել՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պայմանների վատթարացման հետևանքով։ Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատման ֆոնին շարունակում է նվազել պահանջարկը տնային տնտեսությունների կողմից, շինարարության ոլորտում ստագնացիան պահպանվում է, զբաղվածությունը՝ կրճատվում։ Առևտրի պայմանների վատթարացումը, հիմնկան առևտրային գործընկեր-երկրների աճի ցածր տեմպերն ու Ռուսաստանի ռեցեսիան հանգեցրել են արտահանման արժեքային ծավալների կրճատման…»։ Սա մի հատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցից, որտեղ կանխատեսումներ են արված ԵՏՄ երկրների համար։

Միակ դրական կետը, որ զեկույցի մեջ կարելի է գտնել, այն է, որ ներմուծման ծավալների կրճատման արդյունքում առևտրային հաշվի սալտոն բարելավվում է։ Ու չնայած առաջին եռամսյակում գրանցված 2.2% ՀՆԱ-ի աճին՝ զեկույցի հեղինակները գրում են. «Ռուսաստանի տնտեսության ռեցեսիայի սպասվող ուժեղացումը 2015 թվականի երկրորդ կիսամյակում որոշակի ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար, այդ իսկ պատճառով 2015 թվականին ընդհանուր առմամբ կանխատեսվում է ՀՆԱ-ի չափավոր աճ՝ 0.9%-ի մակարդակում»։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս