Բաժիններ՝

«Փորձում ենք ստեղծել այն պայմանները, որ չեխ գործարարները ՀՀ-ում համատեղ ձեռնարկություններ բացելու միջոցով կարողանան մտնել նաև Եվրասիական շուկա». Մարտին Սարգսյան

Այսօր Հայաստանից Չեխիա է արտահանվում անտառանյութ, ապակե արտադրանքներ, սպիրտային տարբեր տեսակի խմիչքներ, սակայն առաջիկայում հնարավոր է՝ նաև գյուղմթերքի և այլ տեսակի սննդատեսակների արտահանում իրականացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ըստ որի՝ հայ-չեխական հարաբերություններում՝ հատկապես արտահանման ոլորտում, աշխատելու պոտենցիալ կա: Հիշեցնենք, որ այսօր Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի պատվիրակությունն այցելել էր ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ:

«Փորձում ենք մեր չեխ գործընկերների հետ բանակցությունների արդյունքում ստեղծել այն պայմանները, որ չեխ գործարարները Հայաստանում համատեղ ձեռնարկություններ բացելու միջոցով՝ կարողանան մտնել նաև Եվրասիական շուկա: Այդ հարցի շուրջ նաև քննրակումներ են ծավալվել, ու շատ կարևոր է, որ դեկտեմբերին բացվելու է Չեխիա-Երևան չվերթը, որը հնարավորություն կտա գործարարներին ավելի մոտիկից և հեշտ ձևով թռիչքներ իրականացնել և ծանոթանալ՝ թե՛ իրենք մեր շուկային, թե՛ մենք իրենց շուկաներին»,- նշեց Մ. Սարգսյանը:

Նա նշեց, որ իրենք առաջարկելու են, որպեսզի ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ որպես ղեկավար անձ, փոխանցի, որ իրենք պատրաստ են ընդունելու չեխ գործարարներին Հայաստանում. «Մենք հիմա արտահանում ենք Չեխիա անտառանյութ, ապակե արտադրանքներ, սպիրտային տարբեր տեսակի խմիչքներ, և այդ առումով վերջին բիզնես-ֆորումի ժամանակ նաև կային հայ գործարարներ, որոնք պատրաստ էին գյուղմթերք և այլ սնունդ արտահանել Չեխիա»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս