Ռոնալդուն Չեմպիոների լիգայի պատմությունում ամենից շատ է իրացրել 11 մետրանոց հարվածներ
«Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ երկու գոլերը խփելով 11 մետրանոց հարվածներով:
Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն խփել է արդեն 11 գոլ 11 մետրանոցներից, և այս ցուցանիշով դարձել է առաջատար:
Նա շրջանցել է Լուիշ Ֆիգոին և Ռուդ վան Նիստերլոյին, ովքեր իրենց ակտիվում ունեին 10-ական 11 մետրանոց: Մեսսին իրացրել է 8-ը, իսկ Ալեսանդրո դեկ Պյերոն, Սթիվեն Ջերարդը, Թոմաս Մյուլերը, Ռիվալդոն, Ռոնալդինիոն և Ռոբի Վան Պերսին՝ 6-ական:
Սիրարփի Աղաբաբյան