ՄԱԿ-ում այսօր կբացվի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանը ունի բոլոր շանսերը՝ դառնալ ամենադինամիկն ու նշանակալին ՄԱԿ-ի ողջ գոյության պատմության մեջ, գրում է LifeNews-ը:

Այն կսկսվի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ու ավստրիացի դիվանագետ Մոգենս Լիկոտոֆթի անմիջական ղեկավարմամբ, ով այս տարի նախագահ է ընտրվել:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի ժամանակով ժ. 15.00-ին:

Աշխատանքային առաջին օրը կհամաձայնեցվեն աշխատանքի կազմակերպման ու օրակարգի հաստատման հարցերը: Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի բլոկը կվերաբերի Մերձավոր արևելքին, կներառի Պաղեստինում, Կիպրոսում ու Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր, կարծարծվեն նաև փախստականներին ու միջազգային ահաբեկչությանը վերաբերող հարցեր:

Հարցերի առանձին բլոկ են կազմում սպառազինություններին, ռազմական բյուջեների կրճատման, սպառազինությունների մրցավազքի կանխարգելմանը վերաբերող հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս