Բաժիններ՝

Զորավարժությունները ցույց տվեցին կառավարական օղակների պատրաստվածությունը. Ռուբեն Աղուզումցյան

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը հնարավորություն էր տեսնելու, թե ինչ թույլ կողմերը ու բացթողումներ կան կառավարման օղակներում:  Նման կարծիք սեպտեմբերի 11 –ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը:

«Ռազմավարական զորավարժության նպատակը կառավարական համակարգի ստուգումն էր: Ստուգվեց մեր պետության ամենակարևոր կառավարման օղակը: Պարզ դարձավ, որ այն  պատերազմական իրավիճակների համար պատրաստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց հոգեբանը:

Աղուզումցյանի կարծիքով` զորավարժության ժամանակ ստուգվում են նաև լրատվամիտջոցները, որովհետև դրանց պատրաստականությունից, տեղեկատվության մատուցման ձևից, լրագրողների որակից կախված է, թե ինչպիսին կլինի բնակչության հոգեբանական վիճակը: Դա էլ իր հերթին կարող է ազդել  մարդու գիտակցականի վրա` բերելով նրան, որ մարդը չկարողանա կառավարել իր վարքը և սկսի շարժվել ենթագիտակցորեն կամ բնազդներով:

«Ավելի հեշտ է խուճապ առաջացնել մի քանի հարյուր մարդու մոտ, քան մի քանիսի: Խուճապների ժամանակ ավելի շատ մարդիկ են տուժում, վնասներ կրում, քան ոչ խուճապային իրավիճակներում: Որպեսզի խուճապ չլինի և բնակչությունն ավելի պատրաստված լինի, ռազմական վարժանքներն անհրաժեշտ են»,- հավելեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս