Երիտասարդացրեք մաշկը
Ճապոնացի կանայք միշտ էլ օգտվել են բրնձի օգտակար հատկանիշներից: Նրանց գեղեցկության գաղտնիքը շատ պարզ է:
Բրինձը լինոլեիկ թթուների հրաշալի աղբյուր է, այն հզոր հակաօքսիդանտ է, որը խթանում է կալոգենի արտազատումը: Բրինձը դանդաղեցնում է կնճիռների գոյացման գործընթացը: Այն նաև հարուստ է վիտամին E-ով և գամմա օրիզնոլով, որը հայտնի է իր՝ սիրտը պաշտպանելու և արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու կարողությամբ:
Դժբախտաբար, ոչ բոլորին է հայտնի այս փաստը: Բրինձն իսկապես հրաշքներ է գործում մաշկի երիտասարդացման հարցում:
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է պարզ բաղադրատոմս, որը կհարթեցնի ձեր կնճիռները և կվերականգնի մաշկը:
Բաղադրություն
- 3ճ/գ բրինձ
- 1ճ/գ կաթ
- 1ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Եփեք և քամեք բրինձը: Ջուրը պահեք: Բրնձին ավելացրեք կաթն ու մեղրը:
Դիմակը միշտ մաքուր և չոր մաշկին տարածեք: Թողեք այնքան, մինչև դիմակը չորանա: Մաքրեք դեմքը և լվացեք այն ջրով, որի մեջ եփել եք բրինձը:
Բրնձի ջուրը հզոր հակաօքսիդանտ է: Այն խոնավեցնում է մաշկն ու լավացնում շրջանառությունը: Բրնձի ջուրն օգնում է վերացնել տարիքային կետերը և հանգստացնում բորբոքումները:
Լավագույն արդյունքի համար կրկնեք այս գործողությունն առնվազն շաբաթը մեկ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը