Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար վերելակը ընկել է ձորը
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/verelak2.jpg)
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի