«Մենք առաջարկում ենք վստահության ամրապնդմանը, կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ». Ջեյմս Ուորլիք

Երկար ժամանակ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում իրավիճակը կայուն է եղել, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով շփման գծում տիրող լարվածությանը վերաբերող հարցին:

Ուորլիքը ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ են արել կողմերին նվազեցնել լարվածությունը ու լրջորեն հետևել կրակի դադարեցման ռեժիմին:

«Մենք առաջարկում ենք  վստահությանը, հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, որ բարենպաստ պայմաններ կստեղծեն բանակցությունները շարունակելու համար»,- հայտարարել է Ուորլիքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս