Ինչո՞ւ են ջարդել Մելիտա Հակոբյանի ասոցիացիայի ավտոմեքենայի պատուհանի ապակին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն ասաց, որ հունվար ամսից սկսած՝ Սպառողների ազգային ասոցիացիան ունեցել է 2252 զանգ՝ կապված սուպերմակետների դրամարկղներում կատարված սխալ հաշվարկների հետ, ու իրենց ստուգումների արդյուքնում պարզվել է, որ սուպերմարկետներից շատերում իրոք սխալ հաշվարկներ են անում:

Թեպետ լրագրողները խնդրում էին Մ. Հակոբյանին նշել, թե կոնկրետ որ սուպերմարկետների մասին է խոսքը, նա հրաժարվում էր անուններ նշել՝ ասելով, որ չի ուզում որևէ մեկի գովազդը կամ հակագովազդն անել: Հատկանշական է, որ Մ. Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ այդ ստուգումների ընթացքում ջարդել են իրենց ասոցիացիայի ավտոմեքենայի պատուհանի ապակին, բայց նա հրաժարվեց նաև պատասխանել, թե դա կոնկրետ որ սուպերմարկետի մոտ է եղել:

«Մեքենան դրսում կանգնած էր, դուրս ենք եկել, տեսել՝ ջարդված է պատուհանը, գուցե պատահական է եղել, գուցե՝ դիտավորյալ, ես դա չգիտեմ»,- նշեց Մ. Հակոբյանը: Նա նաև ասաց, որ դրա համար ոստիկանություն չի դիմել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930