Բաժիններ՝

Ռուսաստանում հիվանդը մահացել է մարմնում մոռացած բժշկական գործիքի պատճառով

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Ելիզավետայի անվան հիվանդանոցում հիվանդը մահացել է բժիշկների անփությության պատճառով մարմնում մոռացած բժշկական գործիքի պատճառով, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»՝ հղում կատարելով քաղաքային ոստիկանությանը:

«Հետաքննության տվյալով՝ վիրաբույժ Իրինա Ցիբուլսկայան 2014թ. փետրվարի 12-ին անփույթ է գտնվել Բելառուսի քաղաքացուն շտապ վիրահատական միջամտություն ցուցաբերելիս: Վիրահատական միջամտության արդյունքում բժիշկը հիվանդի որովայնում թողել է բժշկական գործիք՝ Միկուլիչի սեղմակ»,- հայտնել են գերատեսչությունում:

Տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ նա դուրս էր գրվել հիվանդանոցից: Նրան շտապ հոսպիտալացրել էին ու վիրահատել՝ հեռացնելով գործիքը, սակայն վերջինս մահացել էր մայիսի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս