Ձեր ոսկորների երեք լավագույն պաշտպանները
Հասուն տարիքում ֆիզիկապես ակտիվ լինելը շատ կարևոր է, քանի որ սա նպաստում է ոսկորների առողջ և ամուր աճին: Ձեզ ենք ներկայացնոմ այն երեք ամենակարևոր մթերքները, որոնք անհրաժեշտ են ամուր ոսկորներ ունենալու համար:
Թարմ բրոկոլի
Բրոկոլին պատկանում է կանաչ բանջարեղենների ընտանիքին, որոնք հարուստ են պրոտեիններով և հանքանյութերով, հատկապես՝ կալցիումով: Այն կարող եք ուտել թարմ վիճակում կամ փոքր-ինչ շոգեխաշել: Հսկայական քանակությամբ հանքանյութերի, կալիումի, մագնեզիումի և երկաթի շնորհիվ, բրոկոլին զբաղեցնում է առողջ սննդի ցուցակների առաջատար տեղերը: Բրոկոլին պետք է խաշել աղով համեմված եռացող ջրում 5-6 րոպե: Այսպիսով, բանջարեղենի բոլոր օգտակար հատկանիշները կպահպանեք:
Քունջութը յոգուրտով
Քունջութն օստեոպարոզի դեմ լավագույն սննդային հավելումներից մեկն է: Քունջութի յուղն անչափ օգտակար է և հաճախ հիմք է հանդիսանում ձիթապտղի յուղի համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում,մագնեզիում, պղինձ, սելենիում: Ձեր առողջական վիճակը լավացնելու համար 1ճ/գ քունջութը լցրեք 500մլ յոգուրտի կամ մածունի մեջ, թողեք մնա ամբողջ գիշեր: Հաջորդ առավոտ՝ դատարկ ստամոքսին կերեք ստացված խառնուրդը:
Հասած բանան կերեք
Բանանը կարևոր միրգ է, որը կարող է փոխարինել մի ամբողջ ճաշի: Հրաշալի կեպով օգնում է օստեոպարոզի դեպքում, քանի որ հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են՝ կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորը և ֆոլաթթուն:
Բանանը պարունակում է վիտամիններ, որոնք պատասխանատու են ոսկորների ամրության համար: Գիտնականները պնդում են, որ պետք է հասած բանան ուտել, քանի որ այն պարունակում է պրոտեիններ, որոնք, ըստ հետազոտությունների, պաշտպանում են որոշ էնզիմները, որոնք կարևոր են օրգանիզմի նյութափոխանակության համար:
Հին հույների բուժիչ բաղադրատոմս, որի համար անհրաժեշտ է.
- 10ճ/գ կտավատի սերմեր
- 5ճ/գ աղացած քնջութ
- դդումի մի քանի սերմեր
- ցորենի մի քանի հատիկ
- արևածաղկի փոքր-ինչ սերմեր
- 3ճ/գ չամիչ
- 1կգ մեղր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք փայտե գդալով: Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ: Մեկ ճաշի գդալի չափով ընդունեք այս դեղամիջոցը նախաճաշից և ճաշից առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը