Վրաստանի ՆԳՆ նախկին փոխնախարարը հարձակման հետևանքով գլխի շրջանում վնասվածք է ստացել ու հայտնվել կոմայի մեջ
Վրաստանում զինված հարձակում է տեղի ունեցել Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Լևան Գվազավայի վրա, ինչի հետևանքով վնասվածք է ստացել գլխի շրջանում ու ընկել կոմայի մեջ, հայտնում է Interfax-ը:
Ինչպես հայտնել են Վրաստանի դատախազությունից, հանցագործները դարանակալել էին վերջինիս Թբիլիսի-Տաբախմելա մայրուղու մերձակայքում ու կրակ էին բացել Գվազավայի ու նրան ուղեկցող ազգականի՝ Ռեզո Կալոմլեցավիի վրա, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Գվազավան գտնվում է հիվանդանոցում: Նա միացված է արհեստական շնչառության սարքին: