Դաշնայնացում կամ հատուկ կարգավիճակներ Ուկրաինայում չեն լինելու. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը երկրում կանցկացնի սահմանադրական բարեփոխումներ, սակայն ոչ մի դաշնայնացում կամ հատուկ կարգավիճակներ երկրի տարածքում չեն լինելու:
«Ոչ մի դաշնայնացում, ոչ մի կարգավիճակներ: Ու հենց դրա օգտին մենք ձեզ հետ կքվեարկենք երկուշաբթի խորհրդարանում: Ու հենց դրանով մենք կպաշտպանենք Ուկրաինայի ունիտարային կարգավիճակը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
«Մենք կանցկացնենք սահմանադրական բարեփոխում: Այդ քվեարկությամբ մենք պետք է պաշտպանենք Ուկրաինան»,- հայտարարել է նա: