Օբամայի մեծ դուստրը ճանաչվել է ոճի ծագող աստղ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեծ դուստրը՝ Մալիան, ճանաչվել է ոճի ծագող աստղ: The New York Post-ը մի ամբողջ հոդված է գրել, որտեղ ներկայացրել է նորաձևության փորձագետների կարծիքը՝ կապված 17-ամյա աղջկա արտաքին տեսքի ու զգեստապահարանի հետ:
Մասնագետներն անվանել են Մալիային «ազդեցության նորաձև գործակալ», «էլեգանտ», «ապագա it-girl»: Նրանք նշել են, որ աղջկա ոճը ձևավորվել է նոր՝ Միշելի ազդեցությամբ, ով սիրում է վառ հագուստներ կրել:
Պարբերականը գրում է, որ Մալիան նորաձևության ամսագրերի ու նորաձևության բլոգերների ուշադրության կենտրոնում է:
Վերջերս Harper’s Bazaar-ը նկատել էր, որ աղջիկը բարձրահասակ է (մոտ 180 սմ հասակ) ու գրավիչ արտաքին ունի:
2014թ. Բարաք ու Միշել Օբամաների դուստրերը՝ 17-ամյա Մալիան ու 14-ամյա Սաշան, ընդգրկվել էին աշխարհի ամենաազդեցիկ դեռահասների վարկանշային աղյուսակում: