Բաժիններ՝

Հայտնաբերվել է Ինդոնեզիայում աղետի ենթարկված ինքնաթիռը

Ինդոնեզացի փրկարարները հաստատել են ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող՝ կիրակի օրը ռադարներից անհետացած ինքնաթիռի բեկորների հայտնաբերումը:

Որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման արդյունքում լուսանկարներում երևացել են «Օքսիբիլ» օդանավակայանից 50 կմ հեռավորության վրա գտնվող ինքնաթիռի բեկորները: Այս մասին հայտնում  է BBC-ի ռուսական ծառայությունը:

Եղանակային վատ պայմանների պատճառով դեռ փրկարարները չեն կարողանում մոտենալ ինքնաթիռի աղետի վայրին:

Ենթադրվում է, որ աշխատանքները կսկսվեն երեքշաբթի:
Ամենայն հավանականությամբ, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Ջայապուրայից դեպի «Օքսիբիլ» օդանավակայան, անհետացել էր կիրակի օրը:
Ինքնաթիռում եղել է 49 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները:

Բոլորը եղել են Ինդոնեզիայի քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս